ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Երանի՜ հոգով աղքատներին»

«Երանի՜ հոգով աղքատներին»
08.11.2013 | 11:08

Քահանա

Դմիտրի ՍՄԻՌՆՈՎ

Հարցրու ցանկացած մեկին` ո՞ւր է քո Աստվածը։ Ի՞նչ կլսենք որպես պատասխան. այս կյանքում չկա՛ Աստված, չկա՛։ Մինչդեռ Նա կա։ Սակայն մենք նրան ձեռքերով չենք շոշափում, Նրան չենք տեսնում, Նրան չենք զգում, մեր սիրտը շատ հեռու է Նրանից։ Այդ պատճառով էլ մշտապես թախծոտ ենք, կարիքի մեջ, նեղված, ու մեզ զայրացնում է ամեն բան։ Սրբերը նրանով են տարբերվում մեզնից, որ չեն տառապում ու միշտ երանության մեջ են։ «Երանի՜ հոգով աղքատներին։ Երանի՜ ճշմարտություն փնտրողներին»։ ՈՒ անկախ իրողությունից` կաքսորե՞ն սրբին, թե՞ վանդակը կգցեն` վայրի գազանների հետ, անկախ իրողությունից` սղոցո՞ւմ է զոքանչը, ճնշո՞ւմ են փեսան կամ պետն աշխատավայրում, հիվա՞նդ է, թե՞ տառապած, սուրբ մարդուց հնարավոր չէ խլել ուրախությունը։ Աստծո հետ շփվելու նրա ուրախությունը պայմանավորված չէ արտաքին գործոններով։ Սրբի սրտում մի՛շտ ուրախություն է։ Նրա համար կարևոր չէ` բանտո՞ւմ է, թե՞ պալատում, կարևոր չէ` կոշիկ ունի՞, թե՞ ոտաբոբիկ է։ Նրա համար ոչինչ նշանակություն չունի, այդ պատճառով էլ նա հանգիստ խղճով կարող է բաժանվել այն ամենից, ինչը սովորական մարդու համար անգնահատելի արժեք է։
Աստված մեղավոր չէ, եթե մենք չհասնենք Նրա Արքայությանը։ Նա արեց հնարավոր ամեն բան, նույնիսկ Իր արյունը թափեց։ Է՞լ ինչ ենք ուզում։ Գնա՛ հաղորդության, թույլ տուր, որ քո մեջ ներարկվի Քրիստոսի արյունը, որ Նա քո ներսում այրի բոլոր մեղքերը։ Չե՛ս ուզում։
Անկեղծ ծիծաղելի է, որ տաճարում քիչ մարդ կա։ Մինչդեռ ներսում այնքան մարդաշատ պետք է լիներ, որ հերթը ձգվեր կիլոմետրերով։
Իսկ ի՞նչ են տալիս։ Քրիստոսի արյո՛ւնը` վերցրո՛ւ, խմի՛ր։ Ոչ, չի ցանկանում։ Մեկը պատրաստ չէ` ուղղակի ալարում է նախապատրաստվել։ Մյուսն ընդհանրապես չգիտի` ինչի մասին է խոսքը։ Հարցնում ես` ո՞ր թվին է ծնվել Քրիստոսը։ Նա չգիտի։ ՈՒմ ուզում ես հարցրու, ո՛չ ոք չգիտի։ Տեսնո՞ւմ եք։ Իսկ եթե հարցնես, ո՛ր օլիմպիադան ե՞րբ է եղել, հիանալի գիտի, բայց ե՞րբ է ծնվել Քրիստոսը, չի հետաքրքրում։ Այսինքն` մարդն ինքն իրեն զրկում է մարդ կոչվելու իրավունքից։
Տերն ամեն ինչ արել է մեր օգտի համար, մեզ միայն մի բան է թողել` ընդունել այդ շնորհը։ Ավելի ոչինչ չի պահանջվում` ընդունել և հետևել Քրիստոսին։
Արթնացա՞ր առավոտյան, հիշիր` Տերը մի օր էլ շնորհեց քեզ։ Հիշի՛ր, որովհետև եթե ողջ կյանքում միայն վայելքների հետևից ընկնես ու հաճույք փնտրես, չես գտնի Աստծուն և մահից հետո էլ կմնաս այդպես` հավիտյան Աստծուց զրկված։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ